211652_close_icon
views-count2295 դիտում article-date 12:10 10-09-2015

«Զվարթնոց» օդանավակայանում մոռացած թղթապանակի հետքերով

1973 թ. ծնված Գեղամ Հ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո, վճարովի ավտոկանգառում սայլակի վրա մոռացել էր թղթապանակը, որը նույն օրը ոստիկանների օգնությամբ հայտնաբերվել էր մի քաղաքացու մոտ և հանձնվել իրեն, սակայն 3 օր անց պարզել էր, որ թղթապանակից բացակայում է 340.000 դրամ ընդհանուր արժողության արևային ակնոցն ու բջջային հեռախոսը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ թղթապանակից նշված իրերը գողացել է 1971 թ. ծնված Ճորճ Տ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայան գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով արևային ակնոցը և բջջային հեռախոսը: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր