Թուրքիայում ավելի քան 5 տոննա պայթուցիկ տեղափոխող բեռնատար է հայտնաբերվել
Թուրքիայի հարավում ոստիկանները հայտնաբերել են բեռնատար, որում տեղափոխվել են 5,5 տոննա պայթուցիկ նյութեր եւ սարքեր: Բեռնատարը դուրս է եկել Դիարբեքիրից, վարորդը ձերբակալվել է եւ հարցաքննվում է:
Իրավապահները կասկածում են, որ բեռնատարը պատկանում է Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին: Թուրք-քրդական բախումների հետեւանքով վերջին մի քանի օրում 30 թուրք զինվորական է զոհվել: