Օբաման կերել է արջի՝ կիսատ թողած ձուկը. տեսանյութ
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման փորձել է արջի կերած ձկամ համը: Ալյասկայում նա մասնակցել է «Գոյատեւել ցանկացած գնով» ռեալիթի շոուի նկարահանմանը, որի ժամանակ հաղորդավար Բեար Հլիլլզը նախագահին առաջարկել է փորձել այն ձուկը, որի յուղոտ մասերն արջը կերել է, մնացածը՝ թողել գետի ափին:
Խարույկի վրա եփված միսը փորձելուց հետո Օբաման խոստովանել է, որ այն համեղ է: ԱՄՆ նախագահը նաեւ «սելֆի» է արել եւ հրապարակել Instagram-ի իր էջում: