Բանգկոկի պայթյունի գործով կասկածյալներից մեկը խոստովանել է հանցանքը
Բանգկոկի պայթյունի գործով գլխավոր կասկածյալը խոստովանել է, որ պայթուցիկով ուսապարկ է փոխանցել մի տղամարդու, որն էլ իրականացրել է ահաբեկչությունը:
Խոսքը գնացքի կայարանում հայտնված դեղին շապիկով երիտասարդի մասին է, որն ավելի ուշ տաճարի տարածք էր մտել ուսապարկով եւ դուրս եկել առանց դա: Այդ ամենը ֆիքսել էին տեսախցիկները: Ներկայում կասկածյալները երկու օտարերկրացիներ են, իսկ կազմակերպիչների որոնումը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսին Թայլանդի մայրաքաղաքում՝ տաճարի հարեւանությամբ տեղի ունեցած պայթյունի զոհ դարձավ 20 մարդ: