211652_close_icon
views-count1422 դիտում article-date 12:33 09-09-2015

Մերձավոր Արևելքի երկրներին հզոր ավազամրրիկ է վրա հասել. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Մերձավորարևելյան երկրները պատվել են ուժեղագույն ավազամրրիկով, ինչի հետևանքով կան նաև մարդկային զոհեր: Լիբանանում ամենաքիչը 2 կին է մահացել ավազամրրիկից խեղդվելուց: Բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը: Այդ երկրում տարերային աղետից տուժածների թիվն արդեն անցնում է հազարից: Մեծապես տուժել է նաև Սիրիան: Այնտեղ հաղորդվում է 6 զոհի մասին: Դրությունը ավելի է բարդանում մարտական գործողությունների, հատկապես ճամբարային սարսափելի պայմանների պատճառով: Ավազամրրիկը նաև Իսրայելին է հասել: Այդ երկրի տարածքի մեծ մասը պատված է մոտ 1 մետր հաստությամբ ավազով: Տասնյակ մարդիկ կորցրել են գիտակցությունը և սրտի նոպաներով դիմել հիվանդանոցներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր