ԱՄՆ-ում բեռնատարի վարորդը բախվել է 20-ից ավելի ավտոմեքենայի
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Հերմիտիջ քաղաքում բեռնատարի վարորդը բախվել է կայանված 23 ավտոմեքենայի: Նախնական տվյալներով՝ նա ղեկին Dr Pepper գազավորված ըմպելիք է խմել եւ մի պահ սկսել խեղդվել՝ կորցնելով մեքենայի կառավարումը:
58-ամյա Թոմաս Յանգը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ընթացել 180 մետր, «պոկել» էլեկտրասյունը եւ ծառը, ապա բախվել ավտոսրահի կայանատեղիում գտնվող 23 ավտոմեքենայի, որոնցից մեկը հայտնվել է ավտոսրահում:
Վարորդի հանդեպ քրեական գործ է հարուցվել: