Գերմանիան խոստացել է տարեկան շուրջ 500 հազար փախստական ընդունել
Գերմանիան կարող է մի քանի տարի շարունակ տարեկան շուրջ 500 հազար փախստական ընդունել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:
«Ես գտնում եմ, որ մենք, իհարկե, կկարողանայինք հաղթահարել այդ իրավիճակը»,-ասել է նա և հավելել, որ Գերմանիան, միգուցե իր վիճակի կլինի նույնիսկ ավելի շատ փախստականների ընդունել:
Գաբրիելը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Եվրամիության բոլոր անդամ պետություններն էլ պարտավոր են փախստականների տեղաբաշխման հարցում մասնակցություն ունենալ: