Մասնագետները պարզել են, որ մայաները նպաստել են կլիմայական աղետալի փոփոխություններին
Ամերիկացի մասնագետները եզրակացրել են, որ մայաները նպաստել են Ամերիկա մայրցամաքում մոտ չորս հազար տարի առաջ գրանցված կլիմայական աղետալի փոփոխություններին:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչները հատել են անտառները եւ մեծ քանակության փոքր լճեր ու ճահիճներ ցամաքեցրել, որպեսզի այդ հողերի վրա զբաղվեն գյուղատնտեսությամբ:
Չնայած այն բավականին զարգացած է եղել, մայաների նշյալ գործողությունները հանգեցրել են տեւական երաշտի: