Օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բազմոցից ընկել է հատակին. բարձրացնելու և բազմոցին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Լ. Չ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 32 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները և վերելակի մասնագետը արգելափակումից դուրս են բերել 1943 թ. ծնված Վ. Մ.-ին: