Պակիստանի արտադրած առաջին անօդաչուի միջոցով զինյալներ են ոչնչացվել
                        Պակիստանի արտադրած առաջին անօդաչուի միջոցով ոչնչացվել են երեք իսլամիստ-զինյալներ: Աֆղանստանի հետ սահմանին այն «գրոհել» է զինյալների դիրքերից մեկը: «Բուրաք» անունով սարքի հաջող փորձարկման մասին երկրի իշխանությունները հայտարարել էին դեռեւս մարտին: 
Հատկանշական է, որ անօդաչուն կարող է խոցել ինչպես անշարժ, այնպես էլ շարժվող թիրախները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

