Սիրիայում ԻՊ զինյալներ են ոչնչացվել
                        Սիրիայի ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածների հետեւանքով երկրի կենտրոնական հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նվազագույնը 26 զինյալ է ոչնչացվել: 
Սպանվածների թվում է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, որը հայտնի է Դիբ Հադիջան ալ-Ուտեյբի անունով: 
Նշենք, որ խմբավորման կազմում  30  հազար զինյալներ կան, որոնք մի քանի հազար պատանդ ունեն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

