Իրաքում «Իսլամական պետության» զինյալներ են ոչնչացվել
ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիայի ուժերն Իրաքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 52 զինյալների:
Կոալիցիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել ջիհադիստների դիրքերին, ինչի հետեւանքով էլ նրանք կորուստներ են կրել:
Բացի այդ, զինյալները Ալ-Բաղդադի քաղաքում կորցրել են իրենց դիրքերի մի մասը: Այդտեղ մարտերի ընթացքում 20 զինյալ է սպանվել: Քաղաքի համար պայքարը սկսվել էր շաբաթ: Մոտ հազար ընտանիք շրջափակման մեջ է՝ առանց ջրի եւ սննդի: