211652_close_icon

ՕՐՎԱ ԿԱԴՐ. Մահվան ելքով վրաերթի վայրում «ոսկե» երիտասարդները հանուն ախպերության համբուրվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count73238 դիտում article-date 17:19 07-09-2015
Երևանում հաճախակի կհանդիպես այնպիսի դեպքերի, երբ «ոսկե» երիտասարդները իրենց երկաթյա նյուժյգները վարելու ընթացքում ճանապարհին կհանդիպեն իրենց նման մեկ այլ «ոսկե» երիտասարդի ու ոչ ավել, ոչ պակաս` ճանապարի մեջտեղում կկայանեն իրենց «ժեշտը»` վթարային իրավիճակ ստեղծելով մնացած վարորդների համար ու հանուն մի քանի համբույրի` պատրաստ են ողջ ճանապարհը իրենցով անել: Երեկ` սեպտեմբերի 6-ին, Երևանի Բագրեվանդի փողոցում, [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/06/64073/]մահվան ելքով վրաերթի[/url] վայրում Toyota Land Cruiser մակնիշի 001 OA 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հանուն ախպերությանը ողջագուրվելու համար ճանապարհի մեջտեղում կայանեց ավտոմեքենան, իսկ համբույրից հետո դեռ երկար իրար «ականջ կմաշեին», եթե ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները կողքից «չբզեին»: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր