Հազարավոր գյուղատնտեսներ փակել են Բրյուսելի փողոցները
Հազարավոր դժգոհ գյուղատնտեսներ փակել են Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական փողոցները: Նրանք դյուրավառ նյութեր են այրում եւ ազդանշաններ միացնում՝ դժգոհելով գյուղատնտեսական արտադրանք մթերող ընկերությունների առաջարկած ցածր գներից:
Շուտով խնդիրը քննարկվելու է Եվրամիության գրասենյակում, որի առաջ էլ հավաքվել են ակցիայի մասնակից ֆրանսիացի, բելգիացի եւ գերմանացի գյուղատնտեսները:
Նրանք նշում են, որ Չինաստանի կողմից պահանջարկի նվազման եւ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով գյուղատնտեսական արտադրանքը չի արտահանվում, եւ, օրինակ, տավարի միսը չափազանց էժան է:


