8796 դիտում
15:31 07-09-2015
Ագարակում հնչած կրակոցների գործով 3 անձ է ձերբակալվել, որոնցից մեկի կինն ու մայրը քաղաքապետարանում են աշխատում
Ագարակում օգոստոսի 4-ին Ագարակի բնակիչ Ստյոպա Հովհաննիսյանի դեմ ուղղված կրակոցների գործով ձերբակալվել է 3 հոգի, որոնցից մեկը քաղաքապետարանի աշխատակից է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստյոպա Հովհաննիսյանի կինը՝ Անահիտ Ոսկանյանը։
Միաժամանակ նշեց, որ 3 ավտոմեքենա է ամուսնուն հետապնդել, հետեւաբար 3 հոգին շատ քիչ են։ «Իրականում հանցագործները ավելի շատ են եղել։ Ավելին՝ ձերբակալվածներից մեկի մայրն ու կինն էլ քաղաքապետարանում՝ քաղաքապետի մոտ են աշխատում։ Բացի այդ, քաղաքապետի մարդիկ գնում են այստեղ-այնտեղ եւ մեր դեմ փորձում ցուցմունքներ հավաքել»,- ավելացրեց տիկին Անահիտը։
Նշեց, որ քննություն է ընթանում, բայց՝ դադաղ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` օգոստոսի 4-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61102/]կրակոցներ [/url]են հնչել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել էր Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր էին ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ էր արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով` կատարվածի մասին Մեղրիի ոստիկանություն էր դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:
Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում հետաքննությունն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ ասել էր, որ բանդիտը Ստյոպա Հովհաննիսյանն է։ «Որ տեսնեք` կհամոզվեք. կավբոյի նման, զենքը՝ կողքին»,- նշել էր Մ. Զաքարյանը՝ արձագանքելով Ս. Հովհաննիսյանի կնոջ այն մեղադրանքներին, թե քաղաքապետի պատվերով են գիշերը Ագարակում իր ամուսնու ուղղությամբ կրակոցներ հնչեցրել։
«Այո, կրակոցներ եղել են։ Ավելին, ով իմ քաղաքի տարածքում անշնորհքություն է անում, իմ հակառակորդն է, լինի դա Ստյոպա Հովհաննիսյանը, թե նրա ուղղությամբ կրակողը։ Իմ տեղեկություններով` պատճառը արագ երթեւեկությունն է եղել եւ առաջինն էլ Ստյոպա Հովհաննիսյանն է կրակել։ Մյուսն էլ` պատասխան կրակոցներ է հնչեցրել։ Ես երկուսին էլ նույն աչքով եմ նայում. անշնորհքություն է։ Վերջին տարիներին տեսնում եք, որ իրավապահների համար նշանակություն չունի՝ ով ով է, բոլորը օրենքի առաջ պատասխան են տալիս։ Առաջիկայում կհամոզվեք, որ երկու կողմն էլ պատասխանատվության կենթարկվեն` ըստ իրենց արածի ծանրության»,-մանրամասնել էր քաղաքապետը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
727 դիտում
20:24 29-11-2024
Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները
898 դիտում
20:12 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
838 դիտում
19:56 29-11-2024
Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը