Օրվա կադր. Արդարադատության նախարարությունում մաքրում էին նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Մինչև վարչապետի և նոր նախարարի ժամանումը նախարարության աշխատակիցները լվանում և մաքրում էին շենքի աստիճաններն ու մուտքը:
Ինչպես կատակում էին այնտեղ հավաքվածները, իրականում նախարարության աշխատակիցները մաքրում էին նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետքերը: Համենայնդեպս, վարչապետի և նորանշանակ նախարարի ժամանելուց այնտեղ իսկապես հետքեր չէին մնացել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի