Երևանում հայտնի «ՏԷՑ-ի կրուգ»-ում ոչ միայն կրակում են, այլև մաքրում են աղբի հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 2-ին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները գրոհել էին Թամանցիների փողոցում հայտնի «ՏԷՑ-ի կրուգ»-ը:
Նշված ՀՈԱԿ-ի Շենգավիթի վարչական շրջանի ստորաբաժանման և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ջանքերով նշված տարածքից մի քանի ավտոմեքենա աղբ է հեռացվել:
Մնում է քաղաքացիները գնահատեն այս մարդկանց աշխատանքը և «ՏԷՑ-ի կրուգ»-ը նորից չվերածեն աղբի թատերաբեմի: