1550 դիտում
16:28 05-07-2015
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ
Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռևս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի:
Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ…Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու և համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք: Առաջին Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի և անվիճե;լի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը…
Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետևաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը և կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ: Դրան հասնելու համար, թերևս կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլև՝ կառավարման ձևի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային ղձերի իրականացում և դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն:
Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք և դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը:
Նմանատիպ նյութեր
28253 դիտում
20:58 05-09-2015
Օրվա կադր. Արդարադատության նախարարությունում մաքրում էին նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
445 դիտում
16:04 10-09-2024
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
502 դիտում
15:39 10-09-2024
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
391 դիտում
15:27 10-09-2024
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Փաշինյանի ելույթը