Տաջիկստանում հանցավոր խմբավորման զինյալներ են ոչնչացվել
                        Տաջիկստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել են երկրի Պաշտպանության նախկին նախարարի տեղակալի հանցավոր խմբի 13 զինյալներ: Ձերբակալվել են խմբավորման 32 անդամներ, առգրավվել է 500 միավոր զենք: 
Խմբավորման ղեկավարը՝ Աբդուհալիմ Նազարզոդան կարողացել է մի խումբ զինյալների հետ թաքնվել: Նրանց որոնումները շարունակվում են: Նազարզոդան մեղադրվում է ուրբաթ օրը Դուշանբեում զինված հարձակումներ կազմակերպելու մեջ, ինչի հետեւանքով սպանվել էր 17 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

