Ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են ԼՂՀ մարտական հենակետեր
Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առաջնագծում մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: