211652_close_icon
views-count3975 դիտում article-date 14:31 05-09-2015

34-ամյա Վլադիսլավը դաժան ծեծի է ենթարկել նախկին ընկերուհուն, որպեսզի այդկերպ իմանա, թե ով է նրա նոր ընկերը եւ ոչ միայն

34-ամյա Վլադիսլավ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատության 11 շենքի բակում իր նախկին ընկերուհուց՝ Ժաննա Կարապետյանից պահանջել է հայտնել վերջինիս ընկերոջ տվյալները և ստանալով մերժում՝ հարձակվել վերջինիս վրա, բռնություն գործադրելով՝ վերջինիս դեմքի և մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, նրա ձեռքից ստիպողաբար խլել է վերջինիս պատկանող 280.000 ՀՀ դրամ արժողությամ «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր