Թուրքիայից բրիտանացի լրագրողներ կարտաքսվեն
Թուրքիայից բրիտանացի 2 լրագրողների են արտաքսելու, հաղորդում է Hurriyet պարբերականը:
Թերթի փոխանցմամբ՝ ոստիկանության իրազեկ աղբյուրները հայտնել են, որ բրիտանական Vice News հեռուստաալիքի թղթակից Ջեյք Խանրախանին և օպերատոր Ֆիլիպ Փենդլբերիին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են Սիլվան քաղաքում, երբ վերջիններս նկարահանում էին տեղի բնակիչների բողոքի ցույցը՝ ընդդեմ պարետային ժամի:
Լրագրողներին մեղադրանքներ են առաջադրվել Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու համար: Նրանք նաև կասկածվում են ահաբեկչությանը նպաստելու մեջ: