211652_close_icon

Սիրիայում ահաբեկչությունից հետո բողոքի ցույցեր են. տապալել են Ասադի արձանը

views-count1272 դիտում article-date 13:45 05-09-2015
Սիրիական Սուվայդա քաղաքում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում այն բանից հետո, երբ անակապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով սպանվեց 25 մարդ, այդ թվում՝ տեղի ազգային փոքրամասնություններից մեկի առաջնորդը: Շեյխ Վահիդ ալ-Բալուսն իր ելույթներում քննադատում էր ինչպես իսլամիստներին, այնպես էլ երկրի գործող նախագահ Բաշար Ասադի ռեժիմը: Առաջին պայթյունին հաջորդել էր երկրորդը, ընդհանուր առմամբ զոհվել է 25, վիրավորվել՝ 50 մարդ: Քաղաքում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում: Կատաղած ամբոխը տապալել է Բաշար Ասադի արձանը:

Նմանատիպ նյութեր