211652_close_icon

Վերջին 6 օրերին բանկերը տեղաբաշխել են 20.9 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ

views-count3012 դիտում article-date 10:31 05-09-2015
2015թ-ի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,681,956 դոլար 482.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,611,127 ԱՄՆ դոլար 484,82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 8,750,000 ԱՄՆ դոլար 485,11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,599,951 EUR 540,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,581,861 EUR 546,79. դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 786,501,648 ռուբլի 7,20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 272,079,291 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 20.9 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր