211652_close_icon
views-count983 դիտում article-date 09:52 05-09-2015

Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը՝ Գյումրու օրվա կապակցությամբ

Գյումրու օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը. «Սիրելի գյումրեցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա կապակցությամբ: Այս օրը մեր ամենանվիրական ու սիրելի տոներից մեկն է: Այն միավորում է բոլոր գյումրեցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա անցյալով, հարուստ ժառանգությամբ և անսպառ նվիրումով ու սիրով կերտում է նրա նորօրյա տարեգրությունը: Հարգելի համաքաղաքացիներ, յուրաքանչյուր տոն պատեհ առիթ է արժևորելու մեր անցած ուղին: Հետադարձ հայացք գցելով դեպի անցյալը` մենք վստահաբար կարող ենք փաստել, որ իր հերթական տոնը Գյումրին դիմավորում է շոշափելի նվաճումներով: Աղետ տեսած մեր հնամենի քաղաքը օրեցօր հաստատուն քայլերով վերականգնվում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ Գյումրիին, և վստահեցնում եմ անել հնարավորն ու կարելին մեր հաջողությունները կրկնապատկելու և հարազատ քաղաքը ժամանակակից ու բարեկեցիկ քաղաք դարձնելու համար: Սիրելի գյումրեցիներ, վերստին շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, իղձերի իրականացում և ընտանեկան երջանկություն: Շնորհավոր տոնդ, սիրելի Գյումրի»:

Նմանատիպ նյութեր