Գերմանիայում այգեպանը 380 կգ-ոց դդում է աճեցրել
                        Գերմանիայում Օլիվեր Լանգհայմ անունով այգեպանը սեպտեմբերի սկզբին ներկայացրել է հանրությանը իր աճեցրած  Atlantic Giant տեսակի  380 կգ-ոց դդումը:
Լուսանկարում այգեպանը հսկա դդմի վրա տեղադրել է նաև 145 գրամանոց փոքրիկ դդմիկը:
Դդմի քաշն, իհարկե, տպավորիչ է, սակայն համաշխարհային ռեկորդը պատկանում է շվեցարացուն, ում աճեցրած դդմի քաշը գերազանցել է 1 տոննան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

