211652_close_icon
views-count1224 դիտում article-date 18:11 04-09-2015

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 785 մուտք 548 շենքերում: Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 349 շենքերի 488 մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում մուտքերի վերանորոգման հարցում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ համալիր մոտեցում է ցուցաբերվում. շքամուտքերից բացի, վերանորոգվում են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ:

Նմանատիպ նյութեր