2007 դիտում
17:16 04-09-2015
Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիների գույքի վնասման փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:
03.09.2015թ.-ին ժամը 19.30-ից մինչև 04.09.2015թ.-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու մտադրությամբ, ինքնությունը չպարզված անձանց կողմից ադրբեջանական մարտական հենակետերից մարտական զենքերից կրակոցներ արձակելու արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներ՝ Մ. Հ. Ալավերդյանին և Վ. Թ. Մանուչարյանին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս: Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, փաստերի առթիվ ՀՀ քր. օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար՝ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:
02.09.2015թ.-ին ժամը 19.10-ից մինչև 03.09.2015թ.-ի ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը ոչնչացնելու մտադրությամբ ինքնությունը չպարզված անձինք ադրբեջանական մարտական հենակետերից մարտական զենքերից կրակոցներ արձակելու միջոցով հրկիզել են Տավուշի մարզի Կոթի և Մովսես գյուղերի բնակիչներ՝ Շ. Ա. Հարությունյանին, Վ. Ս. Ջանվելյանին և Վ. Ս. Գրիգորյանին պատկանող գույքը, ինչի հետևանքով քաղաքացիներին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս: Քաղաքացիներին պատկանող գույքը հրկիզման միջոցով ոչնչացնելու փաստերիի առթիվ, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, ՀՀ քր. օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար՝ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ նյութեր
3473 դիտում
15:06 15-07-2020
Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
Այս բաժնից
1138 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
760 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին