18675 դիտում
12:18 04-09-2015
Էջմիածին քաղաքում բախվել են Hummer-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Էջմիածին քաղաքում տեղի ունեցած վթարի փաստով:
Ժամը 00:10-ի սահմաններում Մաշտոց և Վ. Կոստանյան փողոցների խաչմերուկում բախվել են Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի բնակիչ, 30-ամյա Վարազդատ Ղազարյանի վարած Hummer H 2 մակնիշի WA 777 RO համարանիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլետը:
Ինչպես Վաղարշապատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ, Էջմիածին քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Բ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+