1326 դիտում
10:59 04-09-2015
151 ուսանողներ կօգտվեն ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը: Ուսանողների սոցիալական աջակցության բարձրացմանը միտված այս նորամուծությունը իրականացվում է այս ուսումնական տարվանից՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շրջանակում, որի համաձայն անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի:
Նախարարի հրամանը ՀՀ բուհերի վճարովի համակարգի վճարովի բաժիններ ընդունված 151 ուսանողների հնարավորություն կընձեռի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով միաժամանակ սահմանվել է, որ հաստատված տեղերը ենթակա են փոխատեղման /ռոտացիա/՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նմանատիպ նյութեր
3488 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
Այս բաժնից
1093 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
718 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին
679 դիտում
15:58 15-01-2025
Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե' ՌԴ-ի, թե' Արևմուտքի, թե' Իրանի հետ. Լևոն Զուրաբյան