Ռուսաստանն արգելում է բուլղարական մթերքների ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»-ը սեպտեմբերի 1-ից կարգելի Բուլղարիայից մթերքների ներմուծումը Ռուսաստան:
Ըստ գերատեսչության հայտարարության` բուլղարական մթերքների անվան տակ երկիր են ներմուծվում Եվրամիության արգելված ապրանքներ:
Նշենք, որ 2015 թ-ի առաջին կիսամյակում Բուլղարիայից Ռուսաստան է ներմուծվել 211,5 մլն դոլարի ապրանք, ինչը 33,6 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: