211652_close_icon
views-count15467 դիտում article-date 15:49 03-09-2015

Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող է սպանվել

Ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գիշերը պայմանագրային զինծառայող է սպանվել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սպանվածը 40-ամյա Հայկ Թևոյանն է։ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ 2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողը, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենից կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 1975թ. ծնված Հայկ Կառլենի Թևոյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է: Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր