Սիրիական Մարի քաղաքի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական զենք են կիրառել:
Սիրիական «Սանա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակումից հետո քաղաքի որոշ բնակիչներ շնչառական խնդիրներ են ունեցել:
Հիշեցնենք ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման մասին վերջերս ահազանգ էր հնչեցրել ԱՄՆ Պետդեպ-ը՝ այն բանից հետո, երբ նույն առողջական խնդիրները գրանցվել են նաեւ քուրդ զինյալների մոտ: