Ռուսաստանում կրակայրիչով խաղը հանգեցրել է 3-ամյա երեխայի մահվան
ՌԴ Սամարայի շրջանում մի խումբ երեխաներ կրակայրիչով խաղալիս խոտի դեզ են այրել: Ստացած այրվածքներից 3-ամյա մի երեխա մահացել է:
Քննության տվյալներով՝ երեխայի ավագ քույրը կրակայրիչ է գտել եւ խաղացել դրանով՝ պատահաբար հրկիզելով խոտի դեզը, որի վրա գտնվել է եղբայրը: Երեխաները կանչել են ծնողներին, սակայն փոքրիկին փրկել չի հաջողվել: