Ավստրալիայում ոչխարը 40 կգ բուրդ է տվել
Ավստրալիայի ոչխարների խուզման փառատոնի հաղթող Յեն Էլկինը մի ոչխարի վրայից 40 կգ բուրդ է խուզել՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Էլկինից 45 րոպե է պահանջվել՝ կենդանուն 47 սանտիմետրանոց բրդյա շերտից ազատելու համար:
Հատկանշական է, որ 40 կգ բրդից կարելի է 30 սվիտեր գործել: Էլկինի խոսքով՝ եթե մոտ հինգ տարեկան ոչխարը չխուզվեր, մի քանի շաբաթ անց կսատկեր:
Կենդանուն պատահական էին նկատել եւ ենթադրել, որ փախել է ֆերմայից եւ մի քանի տարի թաքնվել: Այդ ժամանակ նրա վրա այնքան բուրդ կար, որ դժվարությամբ էր շարժվում: