Բուդապեշտի կենտրոնական կայարանը անօրինական ներգաղթյալների երկօրյա բողոքի ցույցերից հետո կրկին բաց է նրանց առաջ: Սակայն գնացք նստել շտապող մոտ երկու հազար ներգաղթյալներին հայտարարել են՝ «դեպի Հարավային Եվրոպա երթուղիները ժամանակավորապես հետաձգվել են»:
«Կելետի» կայարանի մուտքի մոտ բողոքի ակցիան սկսվեց այն երեքշաբթի, երբ Հունգարիայի իշխանությունները հրանհանգեցին արգելել միգրանտներին նստել Գերմանիա եւ Ավստրա ուղեւորվող գնացքները: Նախատեսվում է, որ միայն Գերմանիան այս տարի 800 հազար ներգաղթյալի կընդունի: