668 դիտում
13:21 03-09-2015
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներ` Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքի Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններում: Շենգավիթի համար 17 գրադարանի աշխատակիցները «Շողակաթ» հ/ը հարակից այգում բարձրաձայն ընթերցել են ուկրաինացի գրող Լ. Հորլաչի «Կոմիտաս» պոեմը, որից հետո ծավալվել է բանավեճ-քննարկում:
Այնուհետ ներկաները գրադարանավարների ուղեկցությամբ այցելել են Կոմիտասի թանգարան, ծանոթացել ցուցադրություններին: Միջոցառոման ավարտին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Մեծ վարդապետի հիշատակին:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 34 գրադարանում: Գրական-երաժշտական հուշ-ցերեկույթի սկզբում վարչական շրջանի դպրոցների աշակերտներին պատմական կարճ ակնարկով ներկայացվել է 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության պատմությունը, այդ տարիներին մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերած երկրների ցանկն ու անհատների գործունեությունը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
4733 դիտում
20:25 24-04-2015
Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև. Արթուր Աբրահամ. ֆոտոշարք
Այս բաժնից
1144 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին