1901 դիտում
08:53 03-09-2015
Գյումրիի նախկին քաղաքապետին պատկանող ընկերության լիազորությունները դադարեցվել են. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Երեկ առավոտից խնդրահարույց իրավիճակ էր ստեղծվել Գյումրիի ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտի ոլորտում: Դադարեցվել էին թիվ 22 երթուղին սպասարկող «Սրընթաց ուղիներ» ՍՊԸ լիազորությունները: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից: Ի զարմանս մեզ՝ բացակայում էր համապատասխան բաժնի ղեկավարը, եւ պարզաբանումներ մեզ փոխանցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:
Ըստ այդմ՝ դեռեւս 2014 թ. մայիսին սպասարկող ընկերությունը խախտումներ է թույլ տվել մրցույթով իրեն վստահված երթուղու սպասարկման ընթացքում, ինչի համար Գյումրու քաղաքապետարանը դիմել է դատարան: Առաջին ատյանի դատարանը բավարարել է քաղաքապետարանի հայցը, սակայն սպասարկող ընկերությունը դիմել է Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի բեկանման հայցով: Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, իսկ արդեն Վճռաբեկ դատարանն էլ նույնիսկ վարույթ չի ընդունել «Սրընթաց ուղիների» հայցը:
Նշենք, որ քաղաքի ամենից ծանրաբեռնված երթուղիներից մեկն է թիվ 22-ը, որը ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»