Գիտնականները հաշվել են՝ քանի ծառ կա Երկիր մոլորակի վրա
Նիդերլանդներում միջազգային գիտական խմբի վերջին ուսումնասիրության համաձայն՝ Երկիր մոլորակի վրա 3 տրիլիոն ծառ կա, գրում է Nature ամսագիրը: Նախկինում արբանյակային լուսանկարների հիման վրա գիտնականները կարծում էին, թե ծառերի թիվը 400 միլիարդ է, բայց նոր տվյալները գոհացրել են նրանց:
Հատկանշական է, որ 12 հազար տարի առաջ, երբ մարդը սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ, ծառերի քանակը կրճատվեց 46 տոկոսով: Ամեն տարի մարդու գործունեության հետեւանքով թիվը պակասում է 15 միլիարդով: