Toyota-ն Ֆրանկֆուրտում կցուցադրի նոր մոդելները. ֆոտոշարք
Ընդամենը 2 շաբաթից ճապոնական Toyota-ն Ֆրանկֆուրտում կայանալիք հեղինակավոր միջազգային ավտոշոուի շրջանակներում կցուցադրի նոր մոդելները` Toyota Prius հիբրիդն ու C-HR ամենագնացը:
Նշենք, որ առաջին C-HR ամենագնացը ցուցադրվել էր Փարիզում` 2014 թ-ին: Թե ինչով է տարբերվում նոր ամենագնացը նախորդից` ավտոընկերությունը դեռ չի հայտնում:
2-րդ մոդելի` Toyota Prius-ի մասին ինֆորմացիան ավելի շատ է, քանի որ համացանցում արդեն հրապարակվել են հիբրիդի լուսանկարները: