1300 դիտում
15:52 02-09-2015
Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է սատանայի քանդակը ոչնչացրած վանդալը
Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը խոստովանել է՝ օրեր առաջ քաղաքի պատմական շենքերից մեկի վրայից ապամոնտաժել եւ ցած է նետել սատանայի հայտնի քանդակը: Երիտասարդի ինքնությունը չի բացահայտվում: Նա դեռեւս չի խոստովանել, թե ովքել են վանդալիզմի պատվիրատուները:
Սատանայի քանդակի վերականգման համար ըստ մասնագետների, մոտ 7 միլիոն ռուբլի է պահանջվում: Քանդակի բեկորները գտնվել էին աղբամանում: Հիշեցնենք՝ անհայտ անձինք պատմական շենքերից մեկի պատից ապամոնտաժել-նետել էին հայտնի սատանայի քանդակը: Ականատեսների պատմելով՝ Լիշնեւսկու տան տանիքից մի երիտասարդ ճոպանով իջնելով՝ հասել էր քանդակին եւ գործիքներով ապամոնտաժել այն: Քանդակը բախվել էր գետնին եւ կոտրվել:
Մինչ քաղաքացիները զանգել էին ոստիկանություն, դեպքի վայր էր ժամանել «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հանցագործները քանդակի բեկորները լցրել էին դրա մեջ եւ շարժվել անհայտ ուղղությամբ: Հատկանշական է, որ Լիշնեւսկու տան հարեւանությամբ եկեղեցի է կառուցվում, որի քանանան մի առիթով հայտարարել է՝ Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի:
Քանդակագործ Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» կառուցվել է 1910-1911 թթ. եւ ներառված է քաղաքի պատմական հուշարձանների ցանկում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
13:05 27-08-2015
Պետերբուրգում անհայտ անձինք ոչնչացրել են սատանայի քանդակը
1538 դիտում
16:22 01-09-2015
Պետերբուրգում սատանայի հայտնի քանդակը վերականգնելու համար 7 միլիոն ռուբլի է պահանջվում
1612 դիտում
20:20 28-08-2015
Պետերբուրգում ոչնչացված սատանայի քանդակի բեկորները գտնվել են աղբի մեջ
Այս բաժնից
1186 դիտում
22:42 19-01-2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 600-ից ավելի բանտարկյալի
1996 դիտում
22:03 19-01-2025
Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին