ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում ակտիվ մասնակցել ԻՊ-ի դեմ պայքարին
ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում առավել ակտիվ մասնակցություն ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարության մեջ:
«Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք այդ մասնակցությունը»,-ասել է նա: Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ ԻՊ-ի առաջացումը Արեւմտյան երկրների անպատասխանատու քաղաքականության հետեւանքն է: