211652_close_icon
views-count1243 դիտում article-date 13:27 02-09-2015

Երբ հաղթում են բժիշկն ու լավատեսությունը

Վերջերս լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ եղան արյան ծանր հիվանդությամբ տառապող երիտասարդ հղի կնոջ միաժամանակյա բուժման և բարեհաջող ծննդաբերության մասին։ Նշենք, որ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում սա արդեն 2-րդ դեպքն է, երբ հղիությանը զուգակցող արյան չարորակ հիվանդությունով կինը բժիշկների մասնագիտական բարձր պատրաստվածության և բուժանձնակազմի հոգատար վերբերմունքի շնորհիվ` ստանալով քիմիաթերապիա, ունենում է առողջ երեխա: Բժշկագիտության զարգացման և բուժական նոր մեթոդների կիրառման շնորհիվ վերջին 10 տարում հնարավոր է դարձել արյան համակարգի հիվանդություններով տառապող հղի կանանց մոտ` պահպանելով պտուղը, անցկացնել քիմիաթերապիա և ունենալ առուղջ երեխաներ: 23-ամյա Ա.Ս.-ի մոտ հղիության 22-րդ շաբաթում ՌԴ-ում ախտորոշվել էր մեդիաստինալ դիֆուզ B-խոշորբջջային լիմֆոմա հիվանդություն: Ռուսաստանի տարբեր խոշոր բժշկական կենտրոններում նրան առաջարկվել էր անհապաղ ընդհատել հղիությունը և դրանից հետո միայն կատարել պոլիքիմիաթերապիա (ՊՔԹ): Սակայն ամուսինները որոշել էին չընդհատել հղիությունը և գալ հայրենիք՝ ապավինելով հայ արյունաբաններին: Ա.Ս.-ն Արյունաբանական կենտրոնի N1 բաժանմունքի վարիչ Մարինա Մելիք-Անդրեասյանին է դիմել 2015թ. մայիսին: Հիվանդի և նրա հարազատների` հղիությունը պահպանելու հաստատակամ որոշումը, թեև մարդկայնորեն չափազանց խրախուսելի էր, սակայն բժշկուհի Մելիք-Անդրեասյանը լավ գիտեր, որ բուժման ընթացքը լի էր թե´ մոր, թե´ երեխայի կյանքը վտանգող ռիսկերով: Ահա թե ինչու կենտրոնի բժիշկները` հետևելով միջազգային փորձին ու ապացուցողական բժշկության հիմքի վրա մշակված չափորոշիչներով, կազմակերպեցին պոլիքիմիաթերապիայի 4 կուրս։ Բուժումը բարեհաջող ընթացք ունցավ: 2015թ. օգոստոսի 10-ին «Էրեբունի» ԲԿ-ում կեսարյան հատման ճանապարհով ծնվեց իգական սեռի 2 կգ. 700գ քաշով առողջ երեխա: Երեխայի ծնողները սխրագողծ բժշկուհուն իրենց երախտագիտությունը հայտնելու յուրօրնակ ձև ընտրեցին` երեխային անվանակոչելով Մարինա՝ ի պատիվ բժշկուհի Մարինա Մելիք-Անդրեասյանի: Ծննդաբերությունից հետո Արյունաբանական կենտրոնում սկսվեց քիմիաթերապիայի 5-րդ կուրսը: Բժիշկները վստահ են, որ երեխայի ծնունդն Ա.Ս.-ին հիվանդության դեմ պայքարելու նոր ուժ է հաղորդելու:

Նմանատիպ նյութեր