Սամվել Կարապետյանն ու Վլադիմիր Եվտուշենկովը Մոսկվայում ՌԴ Քննչական կոմիտեի` 6 մլրդ ռուբլի արժողությամբ նոր շենքը կկառուցեն
                        Հայազգի խոշոր գործարար  Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի  նոր շենքի շինարարությանը:
Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրին հայտնի է դարձել, որ Վլադիմիր Եվտուշենկովը և Կարապետյանը նոր շենքը կկառուցեն միասին, իսկ նախագիծը կարժենա 6 մլրդ ռուբլի: 
Շենքի նախագծի հեղինակը Վ.  Եվտուշենկովի «Москапстрой» ընկերությունն է, իսկ  շինարարությունը կիրականացնի Ս. Կարապետյանի «Ташир»-ը:
Նոր շենքը կկառուցվի Մոսկվայի Տեխնիչեսկի նրբանցքում, որտեղ օգոստոսի  կեսից արդեն սկսվել են շինարարական աշխատանքները:
Շենքը կզբաղեցնի 60.000 քմ տարածք: 
 200 մեքենաների համար նախատեսված կայանտեղիով շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2018-ին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

