853 դիտում
20:14 01-09-2015
Ուսումնական տարվա մեկնարկը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շնորհավորել հիմնարկում պահվող 8 անչափահասներին:
Կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը շնորհավորել է նրանց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ կարևորելով գիտելիքի և կրթության դերը նոր ճանապարհների ու հնարավորությունների բացահայտման գործում։
ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է նաև, որ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, կենտրոնը պատրաստ է աջակցելու անչափահասներին իրենց կրթության, սոցիալ կենցաղային և զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման հարցերում՝ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ հասարակություն վերադառնալիս:
Այնուհետև, կենտրոնի աշխատակիցները մասնակցել են հիմնարկում պահվող կանանց և անչափահասների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցասրահում ներկայացված են եղել անչափահասների և կին դատապարտյալների նկարչական և խեցեգործական աշխատանքները։
Այցելության ավարտին անչափահասներին տրամադրվել են գրենական պիտույքներով փաթեթներ, շախմատ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
16:24 26-12-2014
Ինչ պայմաններում են ապրում կանայք ու անչափահասներն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում. Սուր անկյուն. տեսանյութ
1032 դիտում
00:03 23-05-2015
Աշխատանքային հանդիպում՝ «Աբովյան քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի շրջանակում
3008 դիտում
16:21 13-08-2015
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կին դատապարտյալների համար նկարչության վարպետաց դաս է անցկացվել
Այս բաժնից
634 դիտում
19:29 19-09-2024
Նիկոլը դալալ է, դրանից ի՞նչ հայրենասեր․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
400 դիտում
19:28 19-09-2024
Քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
568 դիտում
19:02 19-09-2024
Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հիմնական հեռանկարային ուղղությունները