1095 դիտում
14:36 01-09-2015
Հայ ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ,
հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Կրթությունը մեր երկրի և հասարակության կյանքում ունի առանձնահատուկ դեր: Հայ ժողովուրդը մշտապես առաջնային տեղ է հատկացրել կրթությանը, աչքի ընկել կրթվելու և կրթելու յուրահատուկ նպատակամղվածությամբ ու ջանասիրությամբ, և սեպտեմբերի 1-ը սերնդեսերունդ շարունակում է մնալ մեր ժողովրդի կարևորագույն և սիրելի տոներից մեկը:
Վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթական ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման հարցը մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում` շարունակելով իրականացվող բարեփոխումները:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1540 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա