211652_close_icon
views-count27463 դիտում article-date 12:08 01-09-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ դասերից երբեմն ինքն էլ է փախել, իսկ մեկ անգամ էլ կազմակերպել է փախուստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեցին Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց: Դպրոցի բակը վաղ առավոտից մարդաշատ էր, կարելի է ասել՝ ասեղ գցելու տեղ չկար: Հավաքվել էին դպրոցի ներկա և նախկին սաներն ու շրջանավարտները, նրանց ծնողները և այս տարի առաջին անգամ դպրոց ոտք դրած երեխաները: Մինչ տոնական հանդեսի սկսվելը, երեխաները վարչապետ Հ. Աբրահամյանին ու քաղաքապետ Տ. Մարգարյանին նվիրեցին գիտելիքի օրվա խորհրդանիշ գիրք-կրծքանշան, որը փակցրեցին նրանց կրծքին: Հավաքվածներն էլ, տեսնելով դա, կատակում էին՝ ասելով. «Երեխաները վարչապետին Հովիկ Աբրահամյանին, Աջանփնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Ղազարյանին ու Երևանի քաղաքապետարանի հանրակրթական վարչության պետ Գայանե Սողոմոնյանին նվիրեցին ապագա սահմանադրության գիրքը»: Բացման արարողությունից հետո արդեն դպրոցի ներսում վարչապետը խոստովանեց, որ աշխույժ աշակերտ է եղել, երբեմն փախել է դասերից, իսկ մի անգամ էլ փախուստը հենց ինքն է կազմակերպել: news.am-ի հարցին, թե վարչապետը չի՞ ցանկանում հիշել իր դպրոցական առաջին սերը, Հ. Աբրահամյանը պատասխանեց ծիծաղով. «Տրամադրությունս թող աշխատանքային լինի»: Պարզվեց, որ վարչապետն ավելի շատ սիրել է մաթեմատիկան և երկրաչափությունը: Ի դեպ, առաջին դասարանցիները վարչապետից անձամբ ստացան իրենց այբբենարանները: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 420+
420+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր