211652_close_icon

Վենեսուելայի բանտերից մեկում բռնկված հրդեհից 17 կալանավոր է մահացել

views-count1117 դիտում article-date 11:44 01-09-2015
Վենեսուելայի հյուսիսային Կարաբոբո նահանգի բանտերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 9 տղամարդ և 8 կին, հաղորդում է France Presse-ը: Բացի այդ, 11 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը: Որպես հիմնական կանխավարկած՝ հաղորդվում է էլեկտրականության կարճ միացումը: 2014 թվականին այդ երկրի բանտերում դժբախտ պատահարներից մահացել է 309 կալանավոր:

Նմանատիպ նյութեր