Բրազիլիայի բանտերից մեկից 50-ից ավելի կալանավոր է փախել
Առնվազն 56 կալանավոր է փախուստի դիմել Բրազիլիայի Ռիու-դու-Նորտի նահանգի Ալկասուս բանտից, որը համարվում է ամենամեծը շրջանում։ Այդ մասին հաղորդել է Globo հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ նույն այդ բանտում այս տարվա հունվարի 14-ին բարձրացած խռովության հետևանքով 26 մարդ էր մահացել։
Տեղի իշխանությունների խոսքով՝ բանտից փախուստի դիմածների թիվն իրականում ավելի շատ է։ Ստեղծված բարդ իրավիճակը դեռևս թույլ չի տալիս բանտի աշխատակիցներին մանրազննին ստուգում անցկացնել և ճշտել փախած բանտարկյալների թիվը։