Բախումներ՝ Վենեսուելայի բանտերից մեկում. կա 37 զոհ
Վենեսուելայի անվտանգության ծառայության ուժերը Ամասոնաս նահանգի Պուերտո-Այակուչո քաղաքի բանտում օպերացիա են անցկացրել, ինչի ժամանակ բախումներ են տեղի ունեցել կալանավորների հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բախումների հետևանքով մահացել է 37 դատապարտյալ։
Քաղխորհրդի անդամներից Խոսե Մեխիասը հայտարարել է, որ իշխանությունները փորձել են բանտի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել, ինչը երկար ժամանակ է՝ վերացել էր և ստիպված են եղել դիմակայել ապստամբներին։
«Տեղի է ունեցել բախում»,-ասել է նահանգապետ Լիբորիո Գարուլան։
Ինչպես նշում է գործակալությունը, երկրում կա անվտանգության պահակների պակաս և կարգուկանոն հաստատելու համար հաճախ են անվտանգության ուժերը նման միջոցառումներ անցկացնում։